Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի, այն պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանում տեղի ունենա։
Բնակիչները համաձայնեցին պահանջին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ գնացին եկեղեցի։
Սրբազանն ասաց, որ իր սրտով չի սա, ինքը անձնապես կողմ չէ, բայց ինքը հարցրել է ժողովրդին և նրանք համաձայնել են։


















































