Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցեցիները Փшշինյшնի հետ չեն nւզnւմ հшնդիպել, նա իր թիմшկիցների հետ է միայն հшնդիպnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրшգրnղների շшրժը խnչընդnտվшծ է, չեն թnղնում լnւuшբшնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռ եք առնո՞ւմ, հшյրենիքս եք տվել, կտш՞ք հnրu գերեզմшնը. կիրшնցեցին՝ Փшշինյшնին | Ինչո՞վ է ավարտվել Ստեփшնшկերտի քшղшքшպետի տшն խուզшրկnւթյnւնը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում | ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից

Լրահոս

Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրшհшնգ տված Տավուշի ԵԿՄ նախագահը լուրջ քրեшկшն անցյալ ունի, տարակուսելի է նրա և ոստիկանության համագործակցությունը. «Մարտական եղբայրություն»

«Մարտական եղբայրություն» միաբանությունը տեղեկացնում է, որ երեկ Տավուշում Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահը լուրջ քրեական անցյալ ունի։

«Երեկ դեպի Բագրատաշեն ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ էր տվել Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը։ Արդյունքում վեճ էր բորբոքվել և վնասվել էր մեքենան։

Ամբողջական տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո՛չ Յուրիկի սադրանքները, ո՛չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը, մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ու ոտքերով հարվածողի ինքնությունը։

Սակայն ամեն ինչ հանդարտվելուց հետո մեծ եռանդով ձերբակալում են Մարտական Եղբայրության և միմիայն Մարտական Եղբայրության 7 անդամի, որոնցից 3-ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Սա այլ բան, քան փոխհամաձայնեցված սադրանք որակել հնարավոր չէ։

Եվ այս առումով հատկանշական է, որ իշխանությունը ժողովրդական ընդվզումը վարկաբեկելու սադրանքի համար համագործակցում է մի անձի հետ, որի քրեական անցյալը տարընթերցման տեղ չի թողնում։

ԵԿՄ ներկայացուցիչ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը 2008 թ.-ին ձերբակալվել և դատապարտվել է 8 տարի ազատազրկման, քանի որ ղեկավարել է Թուրքիայից ՀՀ տարածք ապրանքների մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խումբ։

Իսկ երեկ, չնայած տարածվող լուրերին, թե մատակարարելիս է եղել դիրքերը, իրականում ապրանք տեղափոխելիս է եղել հայ-վրացական սահմանին գտնվող իր իսկ ֆուդկորտ։

Ընդգծենք նաև, որ մինչ այս պահը չկա ԵԿՄ-ի որևէ պաշտոնական արձագանք, թե արդյո՞ք ԵԿՄ-ն համակարծիք է սույն անձի սադրանքի հետ և սատարում է սեփական ժողովրդին վրաերթի ենթարկելու նրա հրահանգը։

Հաշվի առնելով ԵԿՄ-ի վաստակը Հայաստանի պաշտպանության հարցում` առնվազն տարակուսանք ենք հայտնում լուրջ քրեական անցյալ ունեցող անձի և ոստիկանության միջև ակնհայտ համագործակցության այս դրվագի առիթով»,-նշում են միաբանությունից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև