Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերին, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանձնել Ադրբեջանին, հայտնել է, որ 4 գյուղերի հետ կապված հարցը իրենք բարձրացրել են անմիջապես «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
Ալիևը հավելել է, որ էքսկլավների» հարցն այլ խնդիր է, քանի որ այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են մի տարածքում, որը շրջապատված է մեկ այլ երկրի կողմից, ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով:

















































