Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բnլ ա, հերիք ա». կիրшնցեցի Լենш տшտիկը՝ Փшշինյшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցեցիները Փшշինյшնի հետ չեն nւզnւմ հшնդիպել, նա իր թիմшկիցների հետ է միայն հшնդիպnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրшգրnղների շшրժը խnչընդnտվшծ է, չեն թnղնում լnւuшբшնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռ եք առնո՞ւմ, հшյրենիքս եք տվել, կտш՞ք հnրu գերեզմшնը. կիրшնցեցին՝ Փшշինյшնին | Ինչո՞վ է ավարտվել Ստեփшնшկերտի քшղшքшպետի տшն խուզшրկnւթյnւնը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում | ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին

Լրահոս

«Հшտել է բոլոր կшրմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հшկшռnւuական հայտարարությունների հետ կապված` Մnuկվшն հարցում կուղարկի Երևանին

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման հայտարարություններ հնչեցրել։ Իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։ Մենք չենք կարող անտեսել նման ռուսաֆոբ ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեմ Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելու, թե ո՞ւմ անունից է նա խոսել և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կիսում է այս գնահատականները»,- ասել է Դաշնային խորհրդի նախագահը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանը կհարցնի Սիմոնյանին, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման ձևով խոսել Հայաստանի անունից և նաև գնահատական ​​կտա»- հայտնել է Մատվիենկոն։

Մատվիենկոն նաև ասել է, որ իրենք չեն անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Իրենց գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը

Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն իր հերթին ասել է, որ Ալեն Սիմոնյանը «անցել է բոլոր պատկերացնելի և աներևակայելի սահմանները»։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ներխուժման մասին հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ուժեղ պաշտպանությունը իրենք դիտարկում են որպես Կիևի նեոնացիստական ​​ռեժիմի հետ ուղղակի համերաշխություն։ Ստացվում է, որ Սիմոնյանը կասկածի տակ է դնում իրենց ինքնիշխանությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև