Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղшվnր. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ ցավում են, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն քննադատել ՀԱՊԿ-ը. քննադատել, իհարկե, կարելի է և պետք է, սակայն այս պարագայում խոսքն անհիմն քննադատության մասին է։

Զախարովան ընդգծել է, որ երեք տասնամյակի ընթացքում կազմակերպությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու անկախությունը: Եվ սա այն պարագայում, երբ ՀԱՊԿ քարտուղությունը հայտարարել է Երևանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության լիաժեք համապատասխանությամբ բոլոր պարտավորությունների պահպանման մասին։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցում Երևանի համար առավելություններից մեկն այն է, որ  կազմակերպությունը լիարժեք հաշվի է առնում ազգային ինքնիշխանության գործոնը, չի ճնշում այն, ինչը որ բնորոշ է արևմտյան ռազամաքաղաքական դաշինքներին:

«Ոչ ոք կասկածի տակ չի առնում, որ ՀԱՊԿ պատասխանտվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում, ինչպես հասկանում ենք, և՛ Բաքվում, և՛ Երևանում համաձայնել են առաջնորդվել Ալմա Աթիի հռչակագրով: ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել, թե՞ այստեղ էլ է ՀԱՊԿ-ը մեղավոր», — նշել է Զախարովան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031