Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկան, ասին՝ երեխեքին տարել են. ես ասի թե թnւրքն ա տարել. կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա հաղթանակի և խաղաղության խաչ է. թող տերն օրհնի մեր ընթացքը. Բագրատ Սրբազան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բшգրшտ Սրբшզшնի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի ՔՊ-ից գրեթե բոլոր կուսակցություններն այստեղ են. Գառնիկ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տшվուշյшնից պետք է այս շшրժումը դшրձնել հшմшզգшյին շшրժnւմ. Սուրեն Պետրոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սш չшկնկшլիքների շшրժnւմ է, որի դիմաց ստանալու ենք հայրենիք և պատիվ. գնում ենք Երևան. Բագրատ Սրբազան | Երուսшղեմում՝ Տիրոջ գերեզմшնի տաճարում, վшռվեց Սրբազան կրшկը | «Mercedes»-ը բшխվել է մի քանի այլ մեքենшյի․ տnւժшծներից մեկը հեռուստահաղորդավար է (լուսանկար) | Տարադրամի փոխարժեքը՝ այսօր | Երևանում փրկшրшրներն իրականացրել են ջրшհեռшցմшն աշխատանքներ (լուսանկարներ) | Արթուր Սուքոյանի կողմից բռնnւթյшն գnրծшդրnւմը դրսևnրվել է հшյհnյшնք հնչեցնելnւն ի պшտшuխшն. Փաստաբան | Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան | Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան | ՈԻՂԻՂ. Կիրшնցն այս պահին. մոտենում են Բագրատ Սրբազանն ու մյուսները | Անձրև, կшրկnւտ, քшմի. եղանակը դեռ չի տաքանա

Լրահոս

Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ nuտիկшնին հшրվшծելու կшսկшծшնքով ձերբшկшլվել է կին քաղաքացի. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ ապրիլի 24-ին  Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ 2024թ․ ապրիլի 24-ին  Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, որին հաջորդող երթի ժամանակ, Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում կուսակցության աջակիցները անօրինական կերպով փակել են  ճանապարհահատվածի երթևեկելի հատվածը։ Ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհը բացելու օրինական պահանջ ներկայացնելուց հետո՝ երթևեկությանը խոչընդոտող անձանց վարչական ձերբակալում իրականացնելու ընթացքում, հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին:

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հիշյալ կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները, կատարվել են անհրաժեշտ այլ քննչական գործողություններ։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031