Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից, մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով իր բանախոսության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան։

«Այն հայրենիքը, որը պետությունը չէ, այդ հայրենիքը փաստացի դուրս է մեր վերահսկողությունից, մենք չենք այդ հայրենիքի թիվ մեկ պատասխանատուն, մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը, ընդ որում՝ մեր պատասխանատվությունը սահմանափակ պատասխանատվություն է, եթե մենք այդ սահմանափակ պատասխանատվությունն ուզում ենք տարածել անսահմանափակ ու անորոշ տարածությունների մեջ, մեր պատասխանատվությունն ու ազդեցությունը չեզոքանում է», — ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ հայրենիքի ու պետության հարաբերությունները շատ կարևոր է արձանագրել հենց Քաղաքացու օրը, որովհետև ասելով, թե հայրենիքը պետություն է, մենք նաև պետք է հասկանանք, թե ի վերջո ի՞նչ է և ինչի համար է պետությունը, և որոնք են այն պարտադիր պայմանները, որոնք անհրաժեշտ են պետություն ունենալու համար։

Նա նաև նշել է, որ քաղաքացին այն ինստիտուտներից է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող և քաղաքացին այն ինստիտուտներից է, որն առանց պետության գոյություն ունենալ չի կարող, որովհետև հայ կարելի է լինել ցանկացած տեղ՝ Մադրասում, Գլենդեյլում, Ավստրալիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, բայց քաղաքացի, հայրենիք-պետության քաղաքացի հնարավոր է լինել միայն ՀՀ-ում՝ առնվազն անձնագրային կապով կապված։

Փաշինյանը նաև շեշտել է, որ եթե չկա պետություն, չկա նաև քաղաքացիություն, ինչպես նաև առանց քաղաքացիության չկա պետություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև