ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս պահին Կիևի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան, ռուսական «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։
Ըստ Պեսկովի՝ նախագահի դիրքորոշումը քաջ հայտնի է, վերջին անգամ նա այս մասին խոսել է նախագահ Լուկաշենկոյի հետ զրույցի ժամանակ։ Դա հետևողական, ռուսական դիրքորոշում է։
Բայց առայժմ, այս պահին, բանակցությունների համար նախադրյալներ չկան, քանի որ Ուկրաինայի դիրքորոշումը որևէ բանակցություն չընդունելու վերաբերյալ նույնպես պարզ է և բոլորին քաջ հայտնի։