Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը դեռևս չի նշանակում, որ ընտրություններում նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է. Վահե Հովհաննիսյան | Կոտայքում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել «ГАЗ 3102»-ին | Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին | Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա | Միայն ԱՄՆ-ն է կարող ստիպել Իսրայելին դադարեցնել պատերшզմը. Պաղեստինի փոխնախագահ | Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում․ Տիգրան Աբրահամյան | Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը | 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Եթե քաղաքական այլընտրանքի հարցը լուծված չէ, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը․ Սուրենյանց | Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան | «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել | Շարժա–Երևան ինքնաթիռը չի կարողացել  վայրէջք կատարել Երևանում | Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջով մտել է ադրբեջանական տարածք | Ուժգին քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել՝ տանիքների թիթեղներ | Լիլիթ Աղեկյանին համայնքային կին ոստիկաններն առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել. ՆԳՆ-ն` Աղեկյանի պաշտպանին

Լրահոս

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ-ն՝ օպերատորի նկատմամբ ուժ կիրառելու մասին

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանագծման և սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դեմ Տավուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառել։

Մասնավորապես, Կիրանցից Իջևան ուղևորվելիս, դիմակավորված ուժայինները կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոմեքենան և լրագրողների անձը ստուգելու անվան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ․ Խաչատրյանին՝ արհամարհելով Ա․ Գևորգյանի բազմաթիվ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։

«Տավուշի բնակիչներից մեկի՝ Միհրան Մախսուդյանի տղայի մեքենայում էինք, որին խնդրել էինք մեզ Իջևան տանել: Ճանապարհային ոստիկանությունը մեքենան կանգնեցրեց, որից հետո Ոստիկանության 6-րդ վարչության տղաները՝ դիմակավորված, Մախսուդյանի տղային ու մեր լրատվամիջոցի օպերատորին՝ թևերը ոլորելով, պառկացրեցին ասֆալտին, փորձեցին տանել, իմ բարձրացրած աղմուկից հետո միայն Ջանիբեկ Խաչատրյանին թողեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Անի Գևորգյանը։

Ներկայացված տեսանյութում տեսանելի է՝ ինչպես են բռնություն գործադրելով՝ գետնին գցում օպերատորին:

Ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ ուժային կառույցներն օգտագործելով՝ որպես հանրությանը, պայքարի դուրս եկած քաղաքացիներին ահաբեկելու բութ գործիք, հիմա էլ թիրախավորում են լրագրողներին՝ փորձելով այդպիսով սահմանափակել Տավուշում բողոքի գործողությունների լուսաբանման գործընթացը։ Անկախ այն հանգամանքից, որ այդ փորձերը չեն կարող հաջողության հասնել, տեղի ունեցածը խոսքի ազատության և լրագրողների աշխատանքի ոտնահարման կոպտագույն դրսևորում է, որը չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության և/կամ համաձայնության։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է սահմանամերձ բնակավայրերի բողոքի արդարացի գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի գործունեությունը խոչընդոտող բռնության այս դեպքը: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և այդպիսի արարք կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի:

Մարդու իրավունքների պաշտպանից, պատկան բոլոր կառույցներից պահանջում ենք քննության առարկա դարձնել կատարվածը, իսկ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակով, մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում հերթական անգամ աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողի մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված խայտառակ այս գործողության վրա»։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև