Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահամյանը հшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում ներկայացրեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով:

«Առաջին կետում  իշխանությունը նշում է, մեջբերում եմ`«Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից:

Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում, քարտեզները շատ ճգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր: Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճեններ տրվել է Հայաստանին և Ադրբեջանին:

«Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված՝ Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։

Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին  այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում:

Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունեցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը:

Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կա՛մ ոչնչացվել են, կա՛մ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել:

Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին:

Աբրահամյանը հավելեց, որ դատախազությունը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև