Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազшտի hրդեhից զnhվшծների ծնnղների шկցիшն Երևանում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։

Վստահեցնում են` իրենք հստակ մեղադրանքներով և պահանջներով են եկել հրապարակ։
Արամ Մանուկյանի պապիկը ասաց, որ բենզինի վարկածը սուտ է, որովհետև այնտեղի օրապահը դատարանում արդեն հայտարարել է` կապիտանի մոտ կանիստրով բենզին չի տեսել, և որ այնտեղ բենզին առհասարակ չի եղել։

«Մեր էրեխեքին սկզբում թունավորել են, հետո վառել` Փաշինյանի ասածով այդ վարկածն են առաջ տանում։ Ես բոլոր հատորները կարդացել եմ ու կասկածում եմ, որ քննիչները և դատախազներն ուղղորդված են աշխատում։ Բազմաթիվ կետեր հատորներում իրար չեն համապատասխանում։ Կասկածում եմ, որ դատավորն էլ է ուղղորդված աշխատում»,- նշեց զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապիկը։

Նկատառմանը, որ հենց կապիտանն ինքն է ասել, թե բենզին եղել է իր մոտ, նա ասաց, որ ճնշումների տակ է նման բան ասել։ Բողոքի ակցիայի մասնակիցը նաև կասկածներ ունի, որ իրենց երեխաներին զոհել են ինչ-որ բանի դիմաց։

«Փաշինյանը երբ մեզ ընդունեց, 23 հարցից միայն 3-ին պատասխանեց, այն էլ` ոչ նորմալ։ Ես ասացի իրեն, որ մեր էրեխեքը տեռորիստ էին բռնել դեպքից 1 ամիս առաջ, կացարանից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա։ Էդ թուրքի «սալդատին» բռնել, բերել էին ու հանձնել իրենց մեծին։ Դրանից առաջ էլ էին թուրքի տեռորիստներ մտել գյուղ ու տուն էին մտել, թուրքական փող էին սեղանին դրել, գնացել։ Երևի բարձրաստիճան սպաների մատը խառն է այս գործում կամ թուրքն է եկել, իր սև գործն արել»,- նշեց Արամ Մանուկյանի պապիկը։

Հրդեհից զոհված զինվորների հարազատները ՀՀ կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից պահանջում են պատշաճ քննություն ապահովել գործով։ Զոհված զինծառայողների ծնողները մտածված են ոչ աշխատանքային օր ընտրել բողոքի ակցիա իրականացնելու համար. սա զգուշացում է` իրենք մինչև վերջ են գնալու։ Նրանք նշում են, որ առաջիկայում իրենց խնդրին լուծում չտալու դեպքում պատրաստ են բողոք ներկայացնել միջազգային ատյաններում։

Հիշեցնենք, որ 2023-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Facebook
Twitter

Կարդացեք նաև