Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

Սուրեն Պապիկյան, ոչ մի տեղ չելար, չերևացիր, այ шնբшրnյшկшնի սերունդ, 15 զnh ես տվել մի գիշերվա ընթացքում․ զինծшռшյnղի ծնnղ

Լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը ասաց, որ այսօր եկել են, որ նրանց զգուշացնեն՝ այնպես չէ, որ մեկ ամիս ձայն չեն հանել ուրեմն նրանց խաբեություններին զոհ են գնացել, չկարծեն՝ քնած են, իրենք քնած չեն, մինչև վերջ գնալու են, գործը պետք է բացահայտվի։

«Ուզեն, թե չուզեն այս հարցին պետք է լուծում տալ, չտվեցին՝ ուրիշ միջոցների ենք դիմելու։ Եթե ինքը իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել, դա չի նշանակում որ մարդիկ հավատալու են իր ասած վարկածին։

Ի՞նչ են ասելու։ Ասելու են գործը դատարանում է, բայց դատարանը բացի պաշտոնական վարկածն առաջ հրելուց ի՞նչ է անում, ժամանակ է ձգում մեր ու ժողվրդի աչքերին թոզ փչելու համար։ Մենք ինչ փաստեր, փաստարկներ դնում ենք իրենց առաջ, շրջանցում են։ Դատավարության ընթացքում մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, բոլորը հակասություններ են։ Ո՞վ է բերելու հարցնի՝ ինչի՞ եք տարբեր բաներ ասում, երբ երկուսդ էլ նույն պահին նույն տեղն եք եղել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։

«15 երիտասարդ տղա՝ ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը․ կենդանին, որ կենդանի է մինչև վերջին շունչը իր կյանքի համար պայքարում է, էդ 5 լիտրանոց կիսով չափ լցրած բենզինը իրենից ի՞նչ էր ներկայացնում, որ տղաները տեղից չելան։ Ո՞ւմ են հիմարի տեղ դրել:

Սուրեն Պապիկյան, ոչ մի տեղ չելար, չերևացիր, այ անբարոյականի սերունդ, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում, մի հայտարարությամբ հանդես չեկար։ Այդքան զինվոր իրավունք ունեի՞ն այդտեղ պահվեին, վթարային ելք չեն ունեցել, ինչի՞ պետք է ռեշոտկա լիներ պատուհաններին, անմարդկային պայմաններ, տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչի՞ ես տանում սպանում երեխեքին»,- նշեց նա։

Նա նաև հավելեց, որ շատ բաներ չի ուզում խոսել, որ չմեղադրեն թե քաղաքականացնում է։ Բայց իրենց երեխեքին սպանելը կապված է քաղաքականության հետ։

«Էնքան անբարոյականի սերունդ են, որ հանկարծ մեկը մյուսի հետ խառնենք կսկսեն ուրիշ բան խոսել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։

Facebook
Twitter

Կարդացեք նաև