Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև | Գյումրեցիների որոշման վրա այս ամենը չի ազդելու, գնալու են ու ընտրեն ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու դեպքերի մասին | ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ | Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանություններն իրավական գործընթացներն օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ. Մեսրոպ Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց արագիլը. Սաղաթելյանը հեգնում է | Գագաուզիայի ղեկավարը դիմել է Պուտինին՝ խնդրելով օգնել իր ազատ արձակմանը | Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան | Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը | ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե | Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար | Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբան | Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան | Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ | Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ) | Ալիևները մեկնել են Արցախ

Լրահոս

Լևոն Քոչարյանի օգնականին ձերբшկшլելnւ որոշում կա. Փաստաբաններ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել, ձերբակալելու որոշում է կայացվել, այս մասին հայտարարել են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը:

«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:

Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում:

Այսինքն՝ առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր՝ լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել:

Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում՝ հրապարակավ, ներկայացվելու է»,- ասվում է հայտարարությունում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև