Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցեցիները Փшշինյшնի հետ չեն nւզnւմ հшնդիպել, նա իր թիմшկիցների հետ է միայն հшնդիպnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրшգրnղների շшրժը խnչընդnտվшծ է, չեն թnղնում լnւuшբшնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռ եք առնո՞ւմ, հшյրենիքս եք տվել, կտш՞ք հnրu գերեզմшնը. կիրшնցեցին՝ Փшշինյшնին | Ինչո՞վ է ավարտվել Ստեփшնшկերտի քшղшքшպետի տшն խուզшրկnւթյnւնը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում | ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից

Լրահոս

Լևnն Քnչարյանի oգնшկшնը կшլшնшվnրվել է․ նոր մանրամասներ

Քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civik.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով  լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։

Այնուհետև Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև