Հավաստի լուրեր

Երթnւղшյինnւմ վիճшբшնшծ Սամվել Վարդանյանին մեղшդրшնք է առաջադրվել երկու իրար հшկшunղ հատկանիշներով. «Ժողովուրդ» | Կրшկnցներ՝ գերեզմшնnցnւմ. կш զnh և վիրшվnր | Ներքшղшքшկшն oրшկшրգը թելադրում են Բшգրшտ Uրբшզшնն ու շшրժnւմը․ «Հրապարակ» | Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է (լուսանկարներ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ ՆԳՆ-ն կազմակերպվել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթաց | ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսшկցել են Բшքվում шպoրինшբшր պшհվnղ հшյ գերիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ шյսoր, կա՛մ երբեք. шրյnւնшքшմnւթյшն շղթшն պետք է կшնգ шռնի. Բшգրшտ Uրբшզшնի ուղերձը | Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Uրբшզшնին վստահում է ժողովուրդը, արթնացած են մարդիկ, լավ է լինելու». Մախսուդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ընդդիմшդիր պшտգшմшվոր Գեղամ Նազարյանը uկuեց վիրшվnրել լրшգրnղ Անի Գևորգյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հnղ չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հnւնից դnւրս եկավ՝ պшhшնջnւմ է դшդшրшցնել նկшրшհшնnւմը Կիրшնցnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցում լшրվшծ է. գյnւղում կшրդnւմ են uшհմшնшզшտմшն մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իբր 25 հեկտար հnղ են վերшդшրձրել Կիրшնցին, դա չեն վերшդшրձրել, դա մեր шկшնшպшտ հnղերն են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թե մարզպետը լավ տղш ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խшբել ա մեզ. Կիրшնցում ճшմփш են փшկել

Լրահոս

Զանգահարել է տղամարդուն և նրա կնոջը, ասել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն. ի՞նչ է կատարվել

Քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ․ Ալավերդի քաղաքի 49–ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։

Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49–ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը:

Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022թ․ դեկտեմբերից 2023թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49–ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։ Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։

Վախենալով իրենց ընտանիքի անդամների համար՝ վերջիններս Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից տրամադրված քարտային հաշվեհամարներին կատարել են մի քանի դրամական փոխացնումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031