Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

«Ձեր մոտեցումների մեջ միшկողմшնի գործողություններ են», «Ինձ նկшտnղnւթյnւն անելուց, պտտվեք հետ, դա ուղղեք ձեր պատգամավորներին»․ Օհանյան-Արշակյան բшնшվեճ

ԱԺ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, այն բանից հետո, երբ իր ելույթը տեղից ընդհատեցին ՔՊ-ական պատգամավորները, հայտարարեց, որ խախտվում է պատգամավորի խոսքի իրավունքը, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ որոշ ՔՊ-ական պատգամավորների խոսույթում լսում են արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Նա նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին ասաց․ «Ես ձեզ կառաջարկեի նկատողություն անեիք մեր ելույթները ընդհատողներին, այս տարիների ընթացքում մենք ունենք ԱԺ, որի ղեկավարությունը որևիցե միջոց չի ձեռնարկել, որ ապահովի բնականոն ընթացք այս դեպքերի ժամանակ։ Եղել են ընդհարումներ, եղել են միջադեպեր և այդ միջադեպերի ընթացքում որպես ֆրակցիայի ղեկավար գտել եմ եզրեր, որ հանդարտեցնեմ։

ԱԺ ձեր նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իմ աշխատասենյակում հայտնվելուց հետո ավելի են լարվել հարաբերությունները, ավելի այլ ընթացք են ստացել տարբեր միջադեպեր։ Այս 3,5 տարիների ընթացքում մենք ունենք ԱԺ նախագահ, ով որևիցե մի խորհրդակցություն չի անցկացրել ֆրակցիաների ղեկավարների միջև, որ եթե կան խնդիրներ, քննարկումներ անցկացնի և համապատասխան նորմալ պայմաններ ստեղծի, իսկ միակողմանի մոտեցումները նաև ձեր գործողությունների մեջ է երևում»։

Օհանյանի ելույթի ավարտից հետո, Հակոբ Արշակյանը արձագանքեց նրա ելույթին։

«Քանի որ իմ անունը տվեցիք պարոն Օհանյան, փորձեցիք նկատողություն անել և հարցականի տակ դնել հավասար վերաբերմունքը, ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում Ձեր ասած միջադեպը ծագել է նրանից, որ Դուք անօդաչու թռչող շիշ եք օգտագործել պատգամավորի ուղղությամբ և դրանից հետո է սրվել իրավիճակը»,- նշեց նա։

Ապա նա ասաց՝ հիշեցնեմ, որ նրանց խմբակցությունում հայհոյախոս պատգամավորներ կան, ովքեր վախենում են հիմա գալ դահլիճ, կարող է իրենց ասածների համար պատասխան պահանջվի։

Օհանյանն էլ նշեց, թե ոչ մեկը չի վախենում։

«Երրորդ, ուզում էի ձեզ ասել, որ ձեր խմբակցությունում աշխատանքային խորհրդակցության ժամանակ մշտական հանձնաժողովի նախագահի վրա հարձակված պատգամավոր ունենք, ով մեկ-մեկ համբերություն չի ունենում, տեղից խոսում է։ Ուզում եմ Ձեզ ասել՝ երբ Դուք ինձ նկատողություն եք անում, ուրեմն սենց պտտվում եք հետ, նկատողություններն ուղղում եք այնտեղ, որտեղից գալիս է իմ դիտողություններ անելու իրավունքը։ Խնդրում եմ, ինձ մի՛ սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել»,- հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև