Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից uտել է

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաղորդումն էր ներկայացնում Ազգային ժողովին, որի ընթացքում ոչ ձեռնտու բոլոր հարցերի դեպքում թաքնվում էր ոչ քաղաքական կառույցի ղեկավարի դերի շղարշով, ինչը նրան երբևէ չի հաջողվելու, որովհետև նա միշտ ընկալվելու է որպես Փաշինյանի օգնական և Աննա Հակոբյանի ընկերուհի։

Ի թիվս նրա, որ պարզվեց պատերազմում պարտության թիվ մեկ պատճառներից մեկը պաշտոնյաների կանանց առևտուր անելն է որոշ քաղաքներում, ոչ թե, ասենք, գերագույն հրամանատարը, Վարդապետյանը նաև մեկ այլ ստախոսությամբ աչքի ընկավ։ Քանի որ, ակնհայտ է, իշխանական լրատվամիջոցի լրագրողի հետ միջադեպի գործով պատգամավորի օգնականը մեկ օր անց արդեն կալանավորված է, Աննա Վարդապետյանին, որպես երկակի ստանդարտներ կիրառող, հարցեր են տրվել համեմատության մեջ, որ իր թիկունքին նստած Հակոբ Արշակյանը հարվածել է լրագրող Փայլակ Ֆահրադյանին և դա որևէ ընթացք չի ունեցել։

Նախ, Աննա Վարդապետյանն այդ օրինակին պատասխանելիս շեշտել է, թե ինքը այդ ժամանակ համակարգում չէր, իբր, որ հիմա ինքն է, ոչ մի անօրինություն չկա, և ոչ ավել, ոչ պակաս, լրագրողին վերագրում է սադրիչ գործողություններ։ Փաշինյանին, ՔՊ-ականներին վերաբերող հարցերին, Տավուշում հող հանձնելուն Վարդապետյանը չի պատասխանում, թե իր լիազորությունը այս կամ այն կերպ է տարածվում այդ արարքի վրա, լրագրող Փայլակ Ֆահրադյանի ու ՔՊ-ական Հակոբ Արշակյանի դեպքում Աննա Վարդապետյանն ասել է․ «Ձեր կողմից նշված դեպքը, որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաև սադրիչ գործողություններ կային լրագրողի կողմից այն իմաստով, այն ինչ կադրից դուրս էր մնացել, թե ինչու է պարոն Արշակյանը նման կերպ արձագանքել։ Կարծում եմ՝ Դուք էլ եք տեղեկացված։ Այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի, որովհետև, որովհետև հայհոյանքին ի պատասխան, պարոն Արշակյան, ներողություն եմ խնդրում, վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություն է եղել»։

Հարգելի ընթերցողներ ուշադրություն։ Աննա Վարդապետյանը ստախոս է, որովհետև ոչ հայհոյանք է եղել, ոչ էլ կադրից դուրս մնացած սադրիչ գործողություն։ Փաստորեն Աննա Վարդապետյանը նաև զրպարտիչ է, թե ինչն է նրան ստիպել հանուն Հակոբ Արշակյանի այդպես դիմակազերծել իրեն, ժամանակը կամ ժամանակից շուտ ի հայտ եկած հանգամանքեր ցույց կտան։ Եվ, իհարկե, Աննա Վարդապետյանին տալու հարցեր են առաջանում։ Իսկ եթե իրավապահ համակարգում չէիք, ապա ինչպես եք տեղեկացել։

Ինչ կադրից դուրս մնացած գործողության մասին է խոսքը։ Եթե տեղյակ եք կադրից դուրս մնացած գործողության մասին կամ տեղեկացել եք իրավապահ համակարգ պաշտոնապես մուտք գործելուց հետո, ապա ուր է քրեական վարույթը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով նախաձեռնված։ Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց համազգեսատավոր տիկինը պարտավոր է շատ հստակ պատասխանել, թե չէ ստացվում է Վարդապետյանը զբաղվում է միայն յուրայիններին դատախազության համակարգում աշխատանքի ընդունելով, թանկարժեք գնումներ կատարելով ու ներկայացումներ նայելով, (սրանց կանդրադառնանք լրացուցիչ)իսկ ահա ԱԺ ամբիոնն օգտագործում է  սուտ խոսելու և զրպարտելու համար։

Irakanum.am

Լուսանկարը՝ Aravot.am–ի

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031