Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջին զանգ». 89 տրшնuպnրտшյին միջոցի ղեկին եղել են шնչшփшհшuներ. մանրամասներ | ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Այսօր Ռnւբեն Վшրդшնյшնի ծննդյան օրն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անի Գևnրգյшնին Բшղшնիunւմ Փшշինյшնի шնվտшնգnւթյшն шշխшտшկիցները nւժի կիրшռմшմբ hեռшցնում են դպրոցից | Փաշինյանը հայտնել է, թե ինչու է nւղղшթիռը հшրկшդիր վшյրէջք կшտшրել | Նիկոլ Փաշինյանի nւղղшթիռը шրտшկшրգ վшյրէջք է կшտшրել Վանաձորի մարզադաշտում

Լրահոս

Արթուր Սուքոյանի կողմից բռնnւթյшն գnրծшդրnւմը դրսևnրվել է հшյհnյшնք հնչեցնելnւն ի պшտшuխшն. Փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա. Սուքոյանին կալանավորելու մասին գլխավոր դատախազի հայտարարությանը, գրում է.

«Տիկին Աննա Վարդապետյանի մեկնաբանությամբ ստացվում է, որ եթե մինչ Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ տեղի ունեցած դեպքը նրանք նախկինում միջանձնային վեճ չեն ունեցել, ուստի Արթուր Սուքոյանի արարքը պետք է դիտարկել բացառապես լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։

Շատ թույլ մեկնաբանություն…

Նախ նշենք, որ մինջանձնային կոնֆլիկտը պարտադիր չէ, որ առկա լինի նախկինում (մինչ բուն դեպքը) այլ կարող է առաջանալ նաեւ հանկարծակի։ Բացի այդ, բռնության գործադրումը սույն հանցակազմի իմաստով հանդիսանում է հանցանքի կատարման եղանակ և որպեսզի սույն պարագայում բռնության գործադրումը դիտվի որպես հանցակազմի որակյալ հատկանիշ, այն պետք է ուղղված լինի բացառապես լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն։ Սակայն սույն պարագայում ներկայացված նյութերից ակնհայտ է, որ Արթուր Սուքոյանը մեկ անգամ հարված է հասցրել տուժող Դավիթ Լևոնյանին միայն ու միայն այն բանից հետո, երբ վերջինիս կողմից հնչեցվել է պատասխան հայհոյանքը, ինչից հետևում է, որ Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է ոչ թե տուժողի կողմից տեսանյութ տարածաելու համար, այլ վերջինիս կողմից անձնային բնույթի՝ հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան, հետևաբար նման պայմաններում Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ։

Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև