Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

«Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին: Զեկուցվել է, որ խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Հարկ է նշել, որ համաձայն վարձակալության պայմանգրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ընկերությանը:
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստանում: Երևանցիներին չի հետաքրքրում պայմանագրային դրույթները, վստահ եմ՝ օբյեկտիվ են պատճառները: Այս տարի կառավարության մեր գործընկերների  ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ պետք է գանք մի հանգուցալուծման, որովհետև ամեն մի բակում չենք կարող կոյուղիների հարցով զբաղվել: Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի, ամեն ծառայություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք, որովհետև չենք կարող այս տարի մենք անենք, մյուս տարի մեկին խնդրենք: Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է, այս հարցում ամենավերջին պատասխանատվությունը մերն է. պետական գույք է, համայնքային էլ չէ, չգիտեմ մենք նախորդ տարի իրավունք ունեինք այդ 14 կմ կոյուղին կառուցելու թե ոչ, բայց կարիքը կար, արել ենք: Կա շատ նորմալ դժգոհություն մարդկանց մոտ, և ոչ ոքի հետաքրիր չէ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել, պետք է փոխվի այդ պայմանագիրը»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն մեկ ամիս է՝ ընթանում են գույքագրման աշխատանքներ, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, կառաջարկվի կազմել քաղաքային ծրագիր:
***
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ հարակից տարածքում կառուցապատող ընկերությունը 2022թ. տրված շինթույլտվության հիման վրա հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքներ է իրականացնում, որոնց ընթացքում վնասվել է նշված տարածքի հետնամասում գտնվող ջրատարի հենապատի մի հատվածն ու հանգեցրել մասնակի փլուզման: Վերահսկողության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրություն կատարել՝ սկսած շինթույլտվության նորմերին համապատասխանելուց, մինչև փլուզման պատճառների վերհանում:
***
Երևանի մետրոպոլիտենը հաջորդ շաբաթվանից կաշխատի նոր ժամանակացույցով. 23:00-ի փոխարեն մետրոն կգործի մինչև կեսգիշեր:
***
«Telcell» ընկերության հետ իրականացվող տոմսային նոր համակարգի ներդրման հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանված մայիսի 14-ը, գործընթացն ավարտական փուլում է:
***
Երևանում դիտարկվում է նոր կանգառասրահների տեղադրում, որոնք կահավորված կլինեն վճարային տերմինալներով ու չվացուցակի համար նախատեսված  էկրաններով: Առաջին նմուշն առկա է, համայնքի հավանությանն արժանանալուց հետո այս տարի նախատեսվում է նմանատիպ շուրջ 50 կանգառասրահների տեղադրում:
***
171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների մրցույթները կայացած են. վեցամսյա ժամկետում կիրականացվի դրանց մատակարարումը:

***
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի  հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագ արձագանքել:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև