Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Թմրшմիջnցների шպoրինի շրջшնшռnւթյшմբ զբшղվելու համար երկու անձի նկատմամբ քրեшկшն հետшպնդnւմ է հшրnւցվել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել՝ Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ»  հավելվածի միջոցով,  թմրանյութ իրացնելու վերաբերյալ։

Նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ոստիկանության նշված բաժանմունքի աշխատակիցները, վերոհիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ Երիտասարդներից մեկը հայտարարել է, որ դրանում առկա զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ 22 և 28 տարեկան:

Իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ավտոմեքենայի բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային մեկ այլ տոպրակ՝ սև, դեղին, կարմիր և կանաչ գույների մանր փաթեթներով։ Նա հայտնել է, որ նշված փաթեթներում առկա է «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, որոնք ինքը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել՝ հետագայում իր կողմից նույն հավելվածի միջոցով իրացնելու նպատակով՝ միաժամանակ նշելով, որ ժամեր առաջ Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, իրացնելու նպատակով, տեղադրել է նմանատիպ 7 փաթեթ, որոնք նկարել և ուղարկել է «Տելեգրամ»  ալիքի համապատասխան էջին՝ դրանք հետագայում վաճառելու նպատակով։

Նկատի ունենալով, որ երիտասարդների արարքում առերևույթ առկա է հանցավոր իրավախախտման դրսևորում, վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 89 հատ պոլիէթիլենային փաթեթ։

Դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք հանգամանքներ:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ երիտասարդները «Տելեգրամ» սոցիալական կայքի՝ ինքնությունը պարզվող օգտատիրոջ հետ թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներով, Լոռու մարզում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթից գումար ստանալու պայմանով, Փամբակ համայնքի բնակավայրերից մեկից ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ ապօրինի պահել ընդհանուր 100 փաթեթ «Մարիխուանա» և «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, որոնց տեղադրելուց հետո դրանք լուսանկարել են և տեղակայման հասցեների հետ միասին ուղարկել «Տելեգրամ» սոցիալական կայքի նշված օգտատիրոջը:Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների թաքստոցներից 8-ի գտնվելու վայրը, որոնցից 5-ը հայտ­նա­բեր­վել և վերց­վել են քննչական գործողությունների ընթացքում, իսկ 89 փաթեթը հայտնաբերվել և վերցվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:

Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Աբովյան քաղաքի նշված բնակիչներին, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված այլ անդամների առկայությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031