Հավաստի լուրեր

ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջին զանգ». 89 տրшնuպnրտшյին միջոցի ղեկին եղել են шնչшփшհшuներ. մանրամասներ | ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Այսօր Ռnւբեն Վшրդшնյшնի ծննդյան օրն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անի Գևnրգյшնին Բшղшնիunւմ Փшշինյшնի шնվտшնգnւթյшն шշխшտшկիցները nւժի կիրшռմшմբ hեռшցնում են դպրոցից | Փաշինյանը հայտնել է, թե ինչու է nւղղшթիռը հшրկшդիր վшյրէջք կшտшրել

Լրահոս

Փոփոխություններ՝ «Վարչական իրшվшխшխտnւմների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում․ ի՞նչ տnւգшնքներ են նշանակվել

Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից NewDay.am-ին հայտնում են․

2023 թվականի հունիսի 9-ից ուժի մեջ է մտել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-152-Ն ՀՀ օրենքները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94.1-րդ հոդվածում (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելը) կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Ø  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսվող գործունեության

Ա կատեգորիայի դեպքում

քաղաքացիների նկատմամբ` 5մլն ՀՀ դրամ,

պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 10մլն ՀՀ դրամ:

Բ կատեգորիայի դեպքում

քաղաքացիների նկատմամբ` 500.000 ՀՀ դրամ,

պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 5մլն ՀՀ դրամ։

Ø     Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելը, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելը կամ խախտելը կամ դրանցից շեղվելը առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսվող գործունեության

Ա կատեգորիայի դեպքում

քաղաքացիների նկատմամբ` 200.000 ՀՀ դրամ,

պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 400.000 ՀՀ դրամ;

Բ կատեգորիայի դեպքում

քաղաքացիների նկատմամբ` 100.000 ՀՀ դրամ,

պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 200.000 ՀՀ դրամ։

Ø     Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի նշանակման օրվանից տեսչական մարմնի սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելը, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության

Ա կատեգորիայի դեպքում

քաղաքացիների նկատմամբ` 5մլն ՀՀ դրամ,

պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 10մլն ՀՀ դրամ։

Բ կատեգորիայի դեպքում

քաղաքացիների նկատմամբ` 2.5մլն ՀՀ դրամ,

պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 5մլն ՀՀ դրամ։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=178443

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=178444

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև