Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Դшնшկnվ հшրվшծել է հшմшդшսшրшնցուն, ապա հшփշտшկել ոսկյա թևնnցը․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել  այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, որդուն դանակահարել են՝ ներկայացնելով նաև տվյալներ առերևույթ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ․ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում¸ Լոռու մարզի Տաշիր համայնքի սկզբնամասում առկա տաղավարին հարակից տարածքում նույն բնակավայրի 18–ամյակը լրացած բնակիչը ձեռքին եղած ծալովի դանակով հանկարծակի հարվածել է իր համադասարանցին հանդիսացող 17–ամյա պատանու որովայնի աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վերջինիս պառկեցնելով մեջքի վրա՝ պահանջել է իրեն հանձնել նրա ձեռքին եղած ոսկյա թևնոցը, ապա տուժողի կողմից ձեռքը մեկնելուց հետո հանել և հափշտակել է այն։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18–ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն¸ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ¸ հարցաքննվել են մի շարք անձինք։ 18-ամյա երիտասարդը խոստովանել է կատարվածը և համապատասխան քննչական գործողության շրջանակներում Լեռնահովիտ բնակավայրի տներից մեկի բակից՝ քարերի տակից, հանել և ներկայացրել է հափշտակված ոսկյա թևնոցը։

Երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ ավազակություն կատարելը)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 18-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031