Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շшրժմшնը

«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժում-ը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Սիսական» ջոկատ-ը, «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, Վիտալի Բալասանյանի գրասենյակը, «Վերադարձ» հիմնադրամն ու «Ազգային գվարդիա»-ն միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

««Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման:
Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ:
Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու:
Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս:
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը:
Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի:
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից՝ զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ:
Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով:
Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է:
Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար. կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031