«Իշխանություն» ֆիլմի դերասանները ևս միացան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
Ողջունելով նրանց՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի և մեր կյանքի այս փուլում և՛ կերպավորողները, և՛ գլխավոր հերոսները՝ Շանթ Հովհաննիսյանը, Լևս Դավթյանը, Անի Ղազարյանը: Մեր պարոն Մհեր Մկրտչյանին էլ մեր սերն ու ողջույնները, հավանաբար մոտակայքում է»: