Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

152 դրվագ համակարգչային հшփշտшկnւթnւն․ պատճառված վնшuն ավելի քան 102 միլիոն դրшմ է

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:

Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, կազմակերպել և իրականացրել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն:

Այսպես՝ 36-ամյա տղամրդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2020թ․ օգոստոսից մինչև 2022թ․ դեկտեմբերը, «facebook» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով անհատական էջեր, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ։ Վերջիններիս անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն  աջակցելու և բոնուսներ տրամադրելու կեղծ պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց վճարային համակարգում դրամապանակները նույնականացնելու գործընթացում:

Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները՝ տարբեր անձանց անվամբ բանկից և ունիվերսալ վարկային կազմակերպությունից առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, ինչպես նաև՝ դրամապանակներին կցված բանկային քարտերից առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք փոխանցել է տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին:

Բացի այդ, քննությամբ դեռևս չպարզված այլ անձի հետ համաձայնության է եկել հափշտակություն կատարելու և դրա իրագործման եղանակների շուրջ։ Ապա 2022թ․ փետրվարից մինչև 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված հիշյալ անձի կողմից թվով 21 հեռախոսահամարներով, դրանցով գրանցված  «WhatsApp» կամ «Viber» հավելվածներով կատարված հեռախոսազանգերի միջոցով տարբեր քաղաքացիներից ստացված անհրաժեշտ ծածկագրերն օգտագործելով, մուտք է գործել նրանց անվամբ գրանցված տարբեր էլեկտրոնային դրամապանակներ և տարբեր ընկերությունների «Оnline banking» հավելվածներ: Այնուհետև անձանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է պայմանագրերով հաստատված, ինչպես նաև՝ անձանց՝ իր կողմից փաստացի կառավարվող բանկային հաշիվներին փոխանցված գումարները և դրանք էլեկտրոնային դրամապանակների և «Оnline banking» հավելվածների միջոցով փոխանցել տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին և տարբեր անձանցից ձեռք բերված բանկային քարտերի հաշիվներին:

Նման եղանակներով կատարվել է ընդհանուր 152 դրվագ համակարգչային հափշտակություն, որոնց հետևանքով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 102.213.328 ՀՀ դրամ։

Վարույթի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Տավուշի մարզի բնակիչը հափշտակված գումարների մի մասը կանխիկացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ իր ծանոթի միջոցով:

Վերջինս, գիտակցելով 38-ամյա տղամարդու կողմից համակարգչային հափշտակություն կատարելուն ուղղված գործողությունները, անմիջականորեն չմասնակցելով դրանց կատարմանը, նշված հանցանքների կատարմանը ներգրավված խմբի մյուս անդամին պարտակելու, իր այլուրեքությունն ապահովելու նպատակով քողարկելով իր անձը՝ 2022թ․ հունվարից 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում նախապես ստանալով կանխիկացման ենթակա գումարի չափի, դրա համար օգտագործվող խաղային հաշիվների և անհրաժեշտ տվյալները, խաղային հաշիվներից և նախապես իր կամ այլ անձի կողմից ձեռք բերված բանկային քարտերից կանխիկացրել է թվով 27 անձանցից հափշտակված ընդհանուր՝ 11.558.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Տավուշի մարզի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Երևանի 36-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 46-257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև