Այսօր Երևանում և մարզերում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները:
Ժամը 11-ից փակվել են Հաղթանակի կամուրջը, փակ է նաև Թբիլիսյան խճուղին, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը:
Նշենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

















































