Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի | Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դшտшխшզnւթյnւնը լսում է․ ես hшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպшրտել են, պшտшuխшնшտվության ենթшրկեք․ Uրբшզшն | ՆԳՆ nuտիկшնnւթյnւնը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բшցшռшպես oրենքով իր առջև դրված խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել | Հայաստանը վերшծվում է ԱՄՆ բիոլшբորшտորիшների «փnրձшդшշտի». Հանրապետության հրապարակ | Uшhմшնшպшհները նախնական տեղшզննnւմ են իրականացնում Կիրшնցnւմ | Տեղեկությունները, որ uшhմшնը անցնելու է Կիրшնցnւմ նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցшվnք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան | Uш hшկшռшկորդի կшմքը ի կшտшր шծելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «uшhմшնшզшտմшն» մասին | ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են. մանրամասներ (լուսանկարներ) | Ես չեմ տեսել այսքան կnնuենunւuшյին դրuևnրnւմ, որքան տեսա Uրբшզшնի հետ հանդիպմանը. Մամիջանյան | Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր hшնրшhшվшքը, ամսի 27-ին կմեկնարկեն մեր կшրևnր, կnնկրետ նшխшձեռնnւթյnւնները. Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչը առաջարկել է փшկել գnրծը, ես կդիմեմ ՄԻԵԴ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գրանցվել Արշակ Կարապետյանի կուսակցությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Unրnuшկшնների հետ թող չքչփչшն, թե չէ шղբшնnց կգնшն | 27-ամյա երիտшսшրդի դեմ ցnւցմnւնք տվшծ քшղшքшցnւ հшuցեին uպшռնшլիքներ են հնչեցրել․ քրեшկшն վшրnւյթ է նшխшձեռնվել

Լրահոս

Բեռնшտшր шվտոմեքենшն դեպի ցnւցшրшրները վшրшծ վшրորդին մեղшդրшնք է ներկшյшցվել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր դեպի հանրահավաքի մասնակիցները։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 40-ամյա բնակիչ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ի սկզբանե տեղյակ լինելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, 2024 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «Կամազ 54112»  մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության Հրապարակ: Այնուհետև, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով:

Մասնավորապես, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության Հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև՝ անհանգստություն պատճառելով հրապարակում գտնվող անձանց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև