«Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան | ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար | Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է. Փաշինյան | Վարչապետն իր դիրքորոշումն անպայմանորեն կհայտնի այս հարցի վերաբերյալ. Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին | Հայտնի են վարժական հավաքների ժամկետները | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը | Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով | 2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում․ ԿԲ | Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով | «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները | Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել | ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը | Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի

Լրահոս

Տшրшծքшյին шմբողջшկшնության ճանաչման սկզբունքի ամրագրումը կարող է վերջ տալ երկարամյա հшկшմшրտnւթյшնը ու կայուն խшղшղnւթյnւն հաստատել․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ի ու Մալթայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով Իեն Բորջի այցը Հայաստան` ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ասաց, որ այս այցը առավել քան սպասված է՝ հաշվի առնելով, թե՛ Հրավային Կովկասում առջիկա վիճակը ու դրանում ԵԱՀԿ ներգրավվածության մեխանիզմների շուրջ քննարկումը, թե՛ ԵԱՀԿ պատասխանատվության գոտոմ առկա մարտահրավերները։

«Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ ԵԱՀԿ-ն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության  գոտում կազմակերպության  գործիքակազմի բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից։

Դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին ու ընդգծում են կառույցի հասցեական ներգարավվածության կարևորությունը»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ վերը նշված հարցերի համատեքստում է ԵԱՀԿ նախագահի հետ քննարկվել համագործակցության տեսլականը։

«Անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգությանը, իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խաղաղ կարգավորման վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում երկու օր առաջ Ալմաթիում կայացած բանակցությունների վերջին մանրամասները։

Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանագծման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունը առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասաց Միրզոյանը։

Վերջինս ևս մեկ անգամ վերահաստատեց իրենց դիրքորոշումը, այն է՝ որ 1991 թ Ալմա-Աթայի  հռչակագիրը և նույն թվականին ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։

Ըստ Միրզոյանի՝ առաջին անգամ այս մասին ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցին Պրահայում ու դրանից հետո տարբեր առիթներով տարբեր հարթակներով  հնարավորություն են ունեցել վերահաստատելու այն։

Իրենք համոզված են, որ հենց այս նույն սկզբունքի ամրագրմամբ խաղաղության պայմանագրում ու հենց խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ տրվել երկարամյա հակամարտությանը ու կայուն խաղաղություն հաստատվել տարածաշրջանում։

Նա նշեց, որ կան խաղաղության հաստատման այլ բաղադրիչներ նույնպես։

«Դրանցից է տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ով, մենք ոչ միայն  պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք վերահասատել տրանսպորտային հաղորդակցությունը՝ առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ՝ հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասաց նա։

Արարատ Միրոզյանը նաև հավելեց, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ՀՀ-ի ու Մալթայի երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև