Հավաստի լուրեր

Երևանի Դավիթ Բեկի փnղnցnւմ փլnւզnւմ է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բnլ ա, հերիք ա». կիրшնցեցի Լենш տшտիկը՝ Փшշինյшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրшնցեցիները Փшշինյшնի հետ չեն nւզnւմ հшնդիպել, նա իր թիմшկիցների հետ է միայն հшնդիպnւմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրшգրnղների շшրժը խnչընդnտվшծ է, չեն թnղնում լnւuшբшնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռ եք առնո՞ւմ, հшյրենիքս եք տվել, կտш՞ք հnրu գերեզմшնը. կիրшնցեցին՝ Փшշինյшնին | Ինչո՞վ է ավարտվել Ստեփшնшկերտի քшղшքшպետի տшն խուզшրկnւթյnւնը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում | ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան

Լրահոս

ՔՊ-шկшնները՝ իմփիչմենթի գnրծընթшցի մասին. Tert.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին, այդպիսի հարց նրանց օրակարգում չկա։

Tert.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նրանց մեծ մասը հեռախոսազանգերին չի պատասխանել։

ՔՊ խմբակցության անդամ, անկուսակցական Գուրգեն Մելքոնյանը նշեց, որ իրեն ո՛չ Բագրատ Սրբազանը, ո՛չ Շարժումից մեկ այլ մարդ չի դիմել իմփիչմենթի գործընթացի համար։

«Չեն դիմել, դիմեն էլ չեմ միանա»,-կարճ արձագանքեց նա։

Ալեքսեյ Սանդիկովը ևս ասաց, որ իրեն չեն դիմել։

«Իմ օրակարգում իմփիչմենթի հարց չկա»,- ասաց նա։

Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։

«Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ է, իմփիչմենթը ո՞րն է չեմ հասկանում։ Այսինքն ինչի՞ն միանամ, ի՞նչ միանամ, սա երեխայությո՞ւն է՝ այսօր սրան միանամ, վաղը՝ մյուսին, սա ի՞նչ է չեմ հասկանում։ Փաշինյանը ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դժգոհություններին ու բողոքի ակցիաներին, նա ասաց․

«Սահմանդրական իրավունքն է, ով ուզում է բողոքի, ով ինչ ուզում է թող անի օրենքի սահմաններում, իսկ իմ օրակարգում իմփիչմենթ չկա»,- հայտարարեց նա։

Հովիկ Աղազարյանն էլ Tert.am-ին ասաց, որ իմփիչմենթ անելու համար նույնիսկ ստորագրությունները չի բավարարում, որ հարցը մտնի օրակարգ։

«Որպեսզի հարցը մտնի օրակարգ ամենաքիչը մեր խմբակցությունից 19 պատգամավոր պետք է միանա այդ նախաձեռնությանը, որ դա տեղի ունենա, իսկ դա անհնար է»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ բացառո՞ւմ է, որ կգնտվեն այդպիսի պատգամավորներ, նա ասաց, որ մեկ հոգի էլ չի միանա այդ նախաձեռնությանը։

Հեղինակ Ամալյա Առաքելյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև