Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Բռnւնցքnվ հшրվшծել է nuտիկшնի գլխի հшտվшծին՝ պшտճшռելով ֆիզիկшկшն ցшվ․ ի՞նչ է կատարվել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու կողմից ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալենրի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ազգային Բևեռ» կուսակցության կողմից իրականացված հանրահավաք-ակցիայի մասնակիցները փակել են ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը: Նշված հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են ավտոճանապարհը բացելու օրինական պահանջ, սակայն վերջիններս չեն ենթարկվել նշված պահանջին: Դրանից հետո, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել իրավախախտում կատարող անձանց, հանրահավաքի մասնակից մի կին, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, թիկունքի հատվածից մոտենալով ոստիկաններից մեկին՝ բռունցքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել  է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031