Մայրաքաղաքում շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Որոշ փողոցներ քաղաքացիները փակել են՝ ի նշան բողոքի։ Ազգային ճակատ տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, քաղաքացիները փակել էին Տերյան-Արամի խաչմերուկը, Աբովյան փողոցը։
Այսօրվա օրակարգը հետևյալն է․
«Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»։