Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Թամամյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։
Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։
Քիչ մնաց, պինդ կացեք», — գրել է նա՝ կից հրապարակելով դիմումի լուսանկարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ միանում է Շարժմանն ու Բագրատ Սրբազանի հայտարարած գործադուլին ու դասադուլին։