Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջին զանգ». 89 տրшնuպnրտшյին միջոցի ղեկին եղել են шնչшփшհшuներ. մանրամասներ | ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Այսօր Ռnւբեն Վшրդшնյшնի ծննդյան օրն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անի Գևnրգյшնին Բшղшնիunւմ Փшշինյшնի шնվտшնգnւթյшն шշխшտшկիցները nւժի կիրшռմшմբ hեռшցնում են դպրոցից | Փաշինյանը հայտնել է, թե ինչու է nւղղшթիռը հшրկшդիր վшյրէջք կшտшրել | Նիկոլ Փաշինյանի nւղղшթիռը шրտшկшրգ վшյրէջք է կшտшրել Վանաձորի մարզադաշտում | Ինչո՞ւ է ՌԴ դեuպшնը կшնչվել Մnuկվш. «Հրապարակ»

Լրահոս

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղшuպшնnւթյшն հիշшտшկի օր հռչակող oրինшգծին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»՝ ռադիոյի և բաց հեռուստատեսության տեսալսողական բովանդակության հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսության սեփական ազդանշաններով և հեռուստատեսային ծառայություններով։

Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը  և Միկաելա Մելգարը:

Պատգամավորներ Պեդրո Ջիսդոնյանը, Կառլոս Վարելան, Ռաֆայել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Այտան և Խուան Մարտին Ռոդրիգեսը մասնակցել են խորհրդարանական բանավեճին՝ հօգուտ նախագծի։

Իրենց ելույթների ընթացքում նրանցից մի քանիսը դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Ադրբեջանի հանցագործությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ վերջին տարիներին, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Ըստ աղբյուրի՝ երկու պալատների կողմից հաստատված նախագիծը հիմնված է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնության վրա, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների, այդ թվում՝ Ուրուգվայի Հայ դատի խորհրդի աջակցությունը:

Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ էր քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031