Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:
«Մեզ համար սկզբունքային էր, որ Սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծենք, այլ նախկինում Ալմաթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրենք:
Սրա համար նախ մենք հղում էինք անում Ալմաթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա արձանագրվեց: Հիմա նաև մենք քարտեզների հղումը ունենք, և դրանք Խորհրդային միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են:
Ըստ Փաշինյանի՝ իրենք որդեգրել են սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է, որովհետև եթե իրենք գնային այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծեն, դա կնշանակեր, որ ստեղծում են էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր:
Այս սկզբունքով իրենք էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չեն բերել, առնվազն էականորեն նվազեցրել են: