ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է | Վանաձորում մեքենա է այրվել | Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը | Մինչ ինձ թիրшխավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվшստшցումներով, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան | ԱԺ ընտրություններն իշխանության համար լինելու են կյանքի ու մшhի պայքար. Վազգեն Մանուկյան | Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել են 2 «Mercedes»․ կան տուժածներ | Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին | Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմպիչմենտը և ընտրութունը տապալվելու են, եթե համազգային ճակատ չկա | Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն | Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է | Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը | Երևանի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ դատարանն անվավեր է ճանաչել․ որոշումը կբողոքարկվի. Կոստանյան | Ծաղկաձորում կվադրոցիկլի ղեկին շրջանավարտներ են եղել. մահացածները 18–ամյա աղջիկներ են եղել | Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

Լրահոս

Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտшլի Բшլшuшնյшն

Մենք հայտարարություն ենք արել, աջակցել ենք, միացել ենք Շարժմանը։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժմանը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նման ակցիաներով իշխանափոխության հասնել Հայաստանում, նա պատասխանեց․ «Հարցրեք առաջնորդներին»։

Բալասանյանը նշեց, որ այժմ հարցազրույցներ չի տալիս, սակայն արդեն հայտարարել է, որ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժմանը։

«Ես միշտ, ամբողջ կյանքում պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել», — հավելեց նա։

Տավուշի սահմանազատման ու Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին Բալասանյանը հրաժարվեց պատասխանել, իսկ հարցին՝ արդյոք սահմանազատման գործընթացը համարում է օրինական, նա խնդրեց այլևս հարցեր չտալ․

«Միջազգային պրակտիկա գոյություն ունի, միջազգային իրավունք ու միջազգային նորմ, պետք է յուրաքանչյուր պետություն ու հանրապետություն առաջնորդվի միջազգային նորմերով ու օրենքներով։ Հիմա՝ անում են, թե չեն անում, հարցրեք շենքի մարդկանց», — նշեց Վիտալի Բալասանյանը՝ մատնանշելով Կառավարության շենքը։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև