Հավաստի լուրեր

Ինչո՞վ է ավարտվել Ստեփшնшկերտի քшղшքшպետի տшն խուզшրկnւթյnւնը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում | ՈւՂԻՂ. Փաշինյանը զnրքnվ Կիրшնցnւմ է, կեղծnւմ է իրшկшնnւթյnւնը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ nuտիկшն ինձ մшտով չի կպել, միայն Փաշինյանի «шխռшնшն». Անի Գևnրգյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի թիկնшպшhները լկտիшբшր nւժի կիրшռմшմբ Բшղшնիսի դպրnցի տшրшծքից հեռшցրեցին Անի Գևnրգյшնին | Պшրեկшյին ծառայության կшրիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը զnրքnվ մտшվ Բшղшնիսի դպրոց, լրшգրnղները շրջшփшկմшն մեջ են | ԵՄ կողմից շենգենյան վիզшների վճшրի չшփի հնարավոր փոփոխությունը կտարածվի՞ ՀՀ քաղաքացիների վրա․ մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնшկով բшնկ ներխnւժшծ шնձը ձերբшկшլվել ու ներկшյшցվել է նшխшքննшկшն մшրմին | «Այցելում են» Ստեփшնшկերտի քшղшքшպետի տուն, պարզ է՝ խnւզшրկելnւ. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին | ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քшղшքшպետի ձերբшկшլnւթյnւնից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջին զանգ». 89 տրшնuպnրտшյին միջոցի ղեկին եղել են шնչшփшհшuներ. մանրամասներ | ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Այսօր Ռnւբեն Վшրդшնյшնի ծննդյան օրն է

Լրահոս

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին:

Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության “Եվրասիա” աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

ՄՄ նախագահը եւ գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել են նախորդ համաժողովների արդյունքները, 6-րդ համաժողովի հիմնական ակնկալիքները եւ նպատակները:

Քննարկման առանցքում են եղել առաջիկա համաժողովի օրակարգը, մասնավորապես` համաշխարհային խաղաղության հաստատմանը, կայուն զարգացմանը եւ ժողովրդավարության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ խորհրդարանականները քննարկել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությունն առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ:

Անդրադարձ է կատարվել աշխարհի արտակարգ կլիմայական իրավիճակին, նոր եւ պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիաների ազդեցությանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խախտումներին, գենդերային խտրականությանը, քաղաքական բեւեռացմանը եւ հանրության անվստահությանը քաղաքական ինստիտուտների նկատմամբ:

 

 

 

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև