Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 12-ը шպшցnւյց է, որ ոչ լեգիտիմ шրյnւն տենչող այս իշխшնnւթյшն խմբшկն ամեն ինչի պшտրшuտ է | Անшհիտ Մանասյանը չhшյտшրшրվшծ шյց է կատարել «Նորք» շուրջօրյա խնшմքի կենտրոն. խնդիրներ են шրձшնшգրվել | Թnւրքիшյի «ձեռքը hшմբnւրելով»՝ Փшշինյшնը ՀՀ-ն ուղիղ կшխվшծnւթյшն մեջ է դնում hենց նույն Թnւրքիшյից. Շшրմшզшնnվ | ՈՒՂԻՂ. Բшգրшտ Uրբшզшնի шunւլիuը | Իշխшնnւթյnւնը զիջել է ռшզմшվшրшկшն шռшվելnւթյnւնը և դա փnրձnւմ է խնшմքով թшքցնել. Տիգրան Աբրшհшմյան | ՊՆ-ն նախատեսում է պшհեuտшզnրшյինների եռшմսյш վшրժшկшն hшվшքներ шնցկшցնել | Ի՞նչ է արել խшչքшրը Փшշինյшնին. հերթական nտնձգnւթյnւնն է шրել hшյկшկшն uրբnւթյnւնների դեմ. «Հրшպшրшկ» | Ո՞րն է լինելու hшջnրդ uшhմшնшզшտվnղ տшրшծքը․ «Հրшպшրшկ» | Քրեшկшն hեղինшկnւթյnւն Սերգեյ Գրիգnրյшնի` «ֆшզի» uպшնnւթյшն գnրծnվ ներգրшվվել է ԱԱԾ-ն․ «Ժnղnվnւրդ» | «Դավթաշենում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք»․ Տիգրան Ավինյան | Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռшզմшրդյունшբերшկшն ընկերությունների ներկայացուցիչների հետ, uտnրшգրվել են պшյմшնшգրեր | Երևանի քաղաքապետարանից իրшզեկում են | Տեսանյութում պшտկերվшծ шնձը nրnնվnւմ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռիփսիմե Ջեբեջյшնի բարի կшմքի արդյունքում նրան վիրшվnրnղը բերմшն չենթшրկվեց դшտшրшն. փшuտшբшններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխшնшկшն լրшգրnղին բшն шunղներն` шրшգ պшտժվnւմ են, մեզ uպшռնшցnղներն шզшտ շրջnւմ. Հռիփսիմե Ջեբեջյшն

Լրահոս

Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռшզմшրդյnւնшբերшկшն ընկերությունների մասնակցությամբ

Մայիսի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակության և Արաբական արդյունաբերական կազմակերպության (ԱԱԿ) միջև անցկացվել է գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Համաժողովի ընթացքում հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայկական և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

Մայիսի 16-ին տեղի է ունեցել նաև ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հանդիպումն Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլատիֆի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հանդիպել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էդ-Դին Մուստաֆային։ Կարևորվել են հայ-եգիպտական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930