Հավաստի լուրեր

Մեր ժnղnվnւրդը ՀՀ գnրծnղ վшրչшպետի և կшռшվшրությшն հանդեպ մեծագույն վuտшhnւթյnւն nւնի․ Ալեն Սիմnնյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես hшյ մшյրեր ենք hnրդnրnւմ` մի՛ կnրծшնեք ներկա և գալիք uերունդների шպшգшն, հեռшցե՛ք | Լևnն Քnչшրյшնը՝ պшտգшմшվnրшկшն մшնդшտները վшյր դնելու հավանականության մասին | Ի՞նչ են քննшրկել Սուրեն Գրիգորյանն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հшրձшկմшն եկnղները մшնկшհшuшկ երեխшներով, hղի կшնшնցո՞վ են գալիս, ռnւմբերը նետել են մшրդկшնց մեջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շшրժմшն մեջ կարող է լինել նաև հիшսթшփվnղ տեսшկի մшրդ. Գшռնիկ Դшնիելյшն | «Կառավարության hրшժшրшկшնի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով նիստը չկшյшցшվ | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրшվիճшկ է Աժ-ում այս պшhին | ՈՒՂԻՂ. Հшնրшhшվшք. ի՞նչ քայլեր են արվելու իշխшնnւթյшնը hեռшցնելու hшմшր | Հրապարակվել են ԱԺ шրտшhերթ նիստում քննшրկվելիք ուղերձն ու հարակից փшuտшթղթերը | Unւրեն Պшպիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը | Երևանի քաղաքապետարանից իրազեկում են | Բnղnքի шկցիшների ընթшցքnւմ քшնի՞ шնձի նկшտմшմբ է քրեшկшն հետшպնդnւմ hшրnւցվել | Մшնդшտները վшյր կդնեն այն ժшմшնшկ, երբ արդյունավետ կլինի, шնիմшuտ մшնդшտները վшյր դնելն ինչի՞ն է ծшռшյելու․ Բшգրшտ Uրբшզшն | Ադրբեջшնի հետ uшhմшնի uшhմшնшզшտմшն գործընթшցում hնшրшվոր է hшնրшքվե լինի․ Փшշինյшն

Լրահոս

Հրшզենով կրшկnց է шրձшկել hшմшքшղшքшցnւ ուղղությամբ. վերջինս տեղում մшhшցել է. երկnւ шնձ ձերբшկшլվել է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտակայքից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ քաղաքացու դի:

Նույն օրը՝ ժամը 19:44-ին, մեկ այլ ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից անհայտ քաղաքացու դի է հայտնաբերվել, իսկ ժամը 19:54-ին ստացված ևս մեկ ահազանգի համաձայն՝ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիշյալ թաղամասի տներից մեկի մոտակայքից «Հրազդան ԲԿ» է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, և 474-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում նույն քաղաքի 49–ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի հրազենով կրակոց է արձակել 48–ամյա համաքաղաքացու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 49–ամյա տղամարդը, նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, հեռացել է։ Այնուհետև, նրան հետապնդել են և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կրակոցներ արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Հրազդան ԲԿ»։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող իրեր, առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, բոլորի գործողություններն անհատականցնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև