Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ պարտադիր չէ՝ ՔՊ-ական պատգամավորները գնան ու Կիրանցում շոու անեն։
«Պարտադիր չէ, որ գնան, վիդեո նկարեն ու ցույց տան»,- նշեց նա։
Սիմոնյանը ասաց, որ ամենաառաջինը վարչապետն է գնացել Կիրանց։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները գնում են, «բզբզում են ու մարդկանց հույզերի վրա են խաղում»։
«Որ ասում եք մարդիկ իրենց տներից դուրս կգան՝ խոսքը գնում է մեկ տան ու մեկ տնակի մասին, որը բնակելի է, պետությունը շատ ավելի շատ ձևով այդ մարդկանց կփոխհատուցի, պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն»,- ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, թե Հայաստանը որևիցե մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։
«Որևիցե մեկը թող դրանում չկասկածի»,- նշեց Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով։