ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը նոր սահման չի ստեղծում, վերարտադրում է սահմանային այն գիծը, որ գոյություն է ունեցել Խորհրդային միության պահին։
Փաշինյանն ԱԺ էր բերել 1976 թվականի քարտեզը:
Ըստ նրա՝ այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները: Իրենք այս քարտեզների 19 էջերով վերարտադրել են ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։
Փաշինյանն ասաց, թե սրանով ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքը:

















































