Լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ասաց, որ վաղ առավոտից սկսել են աշխատել, մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել, ինչը հնարավորություն է տալիս սկսել այլ ուղղությամբ աշխատանքները։
«Գիշերը կարողացանք համապատասխան տեխնիկան հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մի շարք բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով։ Հիմա իրականացվում են աշխատանքներ՝ Շնողից դեպի Ախթալա հատվածում»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ Փաշինայնին զեկուցել են կատարված աշխատանքների մասին։
Սանոսյանը հավելեց, որ գետի մակարդակն իջել է, փրկարար ծառայության աշխատակիցները կարողանում են բակերի ջուրը պոմպերով մղել դեպի գետ։
Ինչ վերաբերում է կամուրջներին, նա ասաց, որ ընդհանուր առմամբ 17 կամուրջ կա փլված: