Հավաստի լուրեր

«Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը». Ավինյան | Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ | Կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը․ Տիգրան Ավինյան (լուսանկարներ) | Քшրկnփnւմ հետիոտնային նոր, ժամանակավոր կшմnւրջ է կшռnւցվել. Արեն Մկրտչյան | Մեսիջ են ուղարկում գnրծшրшրներին՝ «չհшմшրձшկվեք կшնգնել շшրժմшն կnղքին, տեսեք՝ ինչ hետևшնքներ կարող են լինել»․ Փшuտшբшնը՝ GG-ի խnւզшրկnւթյшն մասին | Արդեն ձերբшկшլվել է ՀՅԴ 13 шնդшմ, այդ թվnւմ 2 կին. Գшռնիկ Դшնիելյшն | ՀՀ ԱԱԾ-ն шռшվել шկտիվ шրցшխցիներին hրшվիրnւմ է ծшռшյության շենք և տեղում hnրդnրnւմ չմшսնшկցել hшվшքներին. Փшuտшբшն | Մшղթnւմ եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն․ Փաշինյանը շնnրhшվnրել է Սունակին | Բшղրшմյшն պnղnտшյից ձերբшկшլվшծ 73-шմյш քшղшքшցnւն խմբшկшյին խnւլիգшնnւթյшն մեղшդրшնք են ներկшյшցրել. Ռnւբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմшրnւթյnւնը այս մшրդկшնց դшրձրել է պnռնիկ. Գեղամ Մшնnւկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաջորդը Տիգրшնшշենն է, պшhեք. Գերшսիմ Վшրդшնյшն | Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության կnմիտեի հինգերորդ հшնդիպումը. ի՞նչ է քննшրկվել (լուսանկար) | GG-ի գnրծnւնեnւթյnւնը шնhնшր կլինի, шռգրшվում են հшմшկшրգիչները․ Փшստшբшն | Հունիսի 12-ի hրшhшնգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխшվnր uտшխnuի գլխшվnրությшմբ․ Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես մի Վահագն Խաչատուրյան գիտեմ` միջին որակի դաշնակահար է. Արթուր Խաչատրյան

Լրահոս

Արշակ Կարապետյանը հանդիպել է Ռnւuшuտшնի հայ-ռnւuական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների և քшղшքшգետների հետ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2024 թվականի մայիսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների և քաղաքագետների հետ: Կլոր սեղանի ձևաչափով տեղի ունեցավ հանգամանալից քննարկում «Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը. Նոր քաղաքական ուժ Հայաստանում. ինչպիսի՞ն պետք է լինի այն»

Արշակ Կարապետյանն իր ելույթում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատեց ճգնաժամային, հիմնավորեց երկրում քաղաքական ռեժիմի փոփոխության անհրաժեշտությունը: Նա հայ հասարակությանը կոչ արեց իրավական գնահատական տալ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողություններին «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնության միջոցով՝ ստեղծելով «Ազգային հպարտության հանրային տրիբունալ»՝ նպատակ ունենալով հետագայում վարչապետին պատասխանատվության ենթարկել Սահմանադրությանը և օրենքին համապատասխան:

Կովկասագետների գիտական ընկերության գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը ուշադրությունը սևեռեց Հայաստանում քաոտիկ տարրերի վրա, ընդհուպ մինչև հոգևորականների բաց ելույթներըը գործող իշխանության դեմ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, Հայաստանի ներքին գործն է։ Տավուշի շարժումը ռուսամետ չէ, թեև արևմտյան ԶԼՄ-ները հակառակն են ասում։ Գործող իշխանության հեռացումը երկրի ներքին գործն է, բայց այդ խնդիրը հեշտ չէ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողները պետք է պատրաստվեն երկարատև դիմակայության, նշել է նա։

Հայաստանի ներքին զորքերի նախկին հրամանատար Արթուր Գևորգյանը կարևորեց աջակցությունը եկեղեցու գաղափարախոսությանը, որը պետք է լինի հիմնականը Հայաստանում: Նրա կարծիքով ՝ Փաշինյանի կատարածը, հատկապես 2022 թվականից հետո, բավարար է միջազգային դատարանում նրա հանցագործությունների վերաբերյալ գործը քննելու համար։ Գործող վարչակարգի փոփոխության այսօրվա փորձը, ինչպես հավելեց նախկին հրամանատարը, պահանջում է Հայաստանի տարածքում լավ կազմակերպվածություն և Սփյուռքի հնարավորությունների ներգրավում:

«Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Երկանյանը Մոսկվայի հետ Երևանի փոխհարաբերությունների բարելավման հույս հայտնեց: Նա հատուկ նշեց, որ Փաշինյանը փորձանք է ողջ Հայաստանի համար։ Հայաստանում իշխանությունն իրավունք չունի անգործություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն դրանից։ «Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի դաշնակիցը,— հիշեցրեց Ալեքսանդր Երկանյանը,— մեր երկրներն իսկապես միմյանց հետ երկխոսության և փոխըմբռնման կարիքն ունեն»:

ԱՐՄՐՈՍՏ ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն առանձնացրեց 5-րդ դարի փորձի նմանությամբ գաղափարական մոդելի մշակման անհրաժեշտությունը: «Այսօր Հայոց աշխարհում չկա ընդհանուր գաղափարախոսություն, ընդհանուր երազանք, որը կօգնի համախմբվել։ Անհրաժեշտ է վերագործարկել հայկական աշխարհը, որը բռնազավթված է գլոբալիստների կողմից, որոնք փորձում են պառակտել հասարակությունը։ Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Մարդիկ պետք է հավատան իրենց, հավատան իրենց ժողովրդին, հավատան երազանքին»,— հավելեց նա։

“Ռոսիա-Հայաստան” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանն առանձին անդրադարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակին ՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ֆոնին։ Նա ընդգծել է Բաքվի ծավալած հակահայկական տեղեկատվական պատերազմին հակազդելու անհրաժեշտությունը։

Սկզբնաղբյուրը՝ novostink.ru։

Facebook
Twitter

Կարդացեք նաև