Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը 2020-2023թթ. ռազմավարական առումով լուրջ առավելություն է ստացել. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում». Բագրատ Սրբազան | ՈՒՂԻՂ.«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն». քննարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս վերջերս հարսանիքի էի, ու հարկ վճարողի կենացը չեմ խմել. գուցե դա են համարել ծանր հանցագործություն | Փուլ առ փուլ վերականգնվում է շենքերի ճարտարապետակամ դիմագիծը | Հովտաշատ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակում | Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին | Երևանը կարդում է | «Նիկոլի վերջին ասուլիսը օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով». Նաիրա Զոհրաբյան | «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից | Ադրբեջանն ակտիվորեն զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարակից տարածքի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է | Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել… օրենսդրությամբ անկախ ինստիտուտները | Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ ունի 2-րդ խաղակես. ոչ ոք չմտածի, որ կարող է ինչ-որ բան անել, ու դա մոռացվի. Հրայր Թովմասյան

Լրահոս

Ծեծկռտnւք unւպերմшրկետի шվտոկшյшնшտեղիում, որն шվшրտվել է uպшնnւթյшն փnրձnվ

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքում գործող սուպերմարկետի կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի հանգամանքները։

Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 09:43-ի սահմաններում,  Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետի ավտոկայանատեղիից 32-ամյա վարորդի կողմից BMW մակնիշի ավտոմեքենան դուրս հանելու ժամանակ, սուպերմարկետի՝ արկղեր տեղափոխող 42–ամյա աշխատակցին տեղեկացրել են․ որ  իր կողմից տեղափոխվող արկղերով բեռնված քարշակը խանգարում է ավտոմեքենային դուրս գալ, ինչին ի պատասխան՝ վերջինս անպարկեշտ արտահայտություն է հնչեցրել։ Հիշյալ ավտոմեքենայի վարորդի կնոջ 57–ամյա հայրը, լսելով իր փեսայի հասցեին ուղղված արտահայտությունը, փորձել է սաստել 42–ամյա տղամարդուն՝ քաշքշելով, ձեռքերով և ոտքերով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր մասերին։ 32–ամյա տղամարդը, տեսնելով այս ամենը, դուրս է եկել ավտոմեքենայից և ինքը ևս սկսել է հարվածներ հասցնել պահեստի աշխատակցին։

Վիճաբանությունն ավարտվելուց հետո պահեստի հիշյալ աշխատակիցը թիկունքից մոտեցել է 32-ամյա տղամարդու կնոջ հորը և, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ծակող-կտրող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունը, նրա կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել․ բժշկական օգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը:

Երբ 32–ամյա տղամարդը փորձել է խոչընդոտել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցի այդ գործողություններին, վերջինս ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սուպերմարկետի պահեստի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 57–ամյա տղամարդուն և նրա կնոջ հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

42–ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30