Հավաստի լուրեր

«Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը». Ավինյան | Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ | Կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը․ Տիգրան Ավինյան (լուսանկարներ) | Քшրկnփnւմ հետիոտնային նոր, ժամանակավոր կшմnւրջ է կшռnւցվել. Արեն Մկրտչյան | Մեսիջ են ուղարկում գnրծшրшրներին՝ «չհшմшրձшկվեք կшնգնել շшրժմшն կnղքին, տեսեք՝ ինչ hետևшնքներ կարող են լինել»․ Փшuտшբшնը՝ GG-ի խnւզшրկnւթյшն մասին | Արդեն ձերբшկшլվել է ՀՅԴ 13 шնդшմ, այդ թվnւմ 2 կին. Գшռնիկ Դшնիելյшն | ՀՀ ԱԱԾ-ն шռшվել шկտիվ шրցшխցիներին hրшվիրnւմ է ծшռшյության շենք և տեղում hnրդnրnւմ չմшսնшկցել hшվшքներին. Փшuտшբшն | Մшղթnւմ եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն․ Փաշինյանը շնnրhшվnրել է Սունակին | Բшղրшմյшն պnղnտшյից ձերբшկшլվшծ 73-шմյш քшղшքшցnւն խմբшկшյին խnւլիգшնnւթյшն մեղшդրшնք են ներկшյшցրել. Ռnւբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմшրnւթյnւնը այս մшրդկшնց դшրձրել է պnռնիկ. Գեղամ Մшնnւկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաջորդը Տիգրшնшշենն է, պшhեք. Գերшսիմ Վшրդшնյшն | Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության կnմիտեի հինգերորդ հшնդիպումը. ի՞նչ է քննшրկվել (լուսանկար) | GG-ի գnրծnւնեnւթյnւնը шնhնшր կլինի, шռգրшվում են հшմшկшրգիչները․ Փшստшբшն | Հունիսի 12-ի hրшhшնգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխшվnր uտшխnuի գլխшվnրությшմբ․ Բшգրшտ Uրբшզшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես մի Վահագն Խաչատուրյան գիտեմ` միջին որակի դաշնակահար է. Արթուր Խաչատրյան

Լրահոս

Փաշինյանը ՀՀ-ն վերածում է թnւրքшկшն ազդեցության գոտու. Հանրապետության հրապարակ

Площадь Республики/Հանրապետության հրապարակ  տելեգրամյան ալիքը հոդված է հրապարակել, ներկայացնում ենք այն․

2018թ.-ի «թավշյա հեղափոխությունից», իսկ իրականում «գունավոր հեղափոխությունից» հետո իշխանության եկան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ովքեր սկսեցին կյանքի կոչել թուրք-ադրբեջանական շահերից բխող արտաքին և ներքին քաղաքականություն:

Փաշինյանն ու թիմը հենվել են տարիներով ՀՀ-ում գործող բազմաթիվ արևմտյան, այսպես կոչված սորոսական ՀԿ-ների կամ ՀԿ-ների մի ամբողջ ցանցի վրա: Այդ ՀԿ-ների ցանցը տարիներ շարունակ զբաղված էր Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտացման, թշնամության թուլացման լոբբինգով, թուրքամետ թեզերի տարածմամբ:

Նշենք, որ այդ ՀԿ-ները բազմաթիվ են: Դրանց շարքում են՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (նախագահ Արթուր Սաքունց), «Ասպարեզ» լրագրողական ակումբ (Asparez, Journalists’ Club) Գյումրիում (Ղեկավար՝ Լևոն Բարսեղյան), «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական-խորհրդատվական կազմակերպությունը, որը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ սկսել է ստանալ դեռևս 2016 թվականից:

Նմանատիպ կազմակերպությունների շարքը բավականին երկար է՝նրանք սինխրոն կերպով սկսեցին աջակցել փաշինյանական շարժմանն ու նրա իշխանության գալուց հետո դարձան ՔՊ-ականների դաշնակիցներն ու ընդդիմադիր, հակափաշինյանական փամբարի խիստ քննադատողները:

Փաշինյանն իշխանության գալով աստիճանաբար կյանքի կոչեց Ադրբեջանի և Թուրքիայի ազգային, պետական, գեոպոլիտիկ շահերից բխող քաղաքականություն՝վատթարացրեց հայ-ռուսական կապերը, Արցախի հարցում փորձեց սկսել բանակցությունները սեփական կետից, որն ի վերջո բերեց 2020թ.-ի կործանարար պատերազմին, իսկ ապագայում՝Արցախի վերջնական հայաթափմանը: Փաշինյանը վերջերս Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս:

Բացի այդ, Փաշինյանը պատրաստ է խաղաղության Իլհամ Ալիևի հետ՝ադրբեջանական նախապայմաններով: Նախ՝նա Արցախը թողեց Ադրբեջանի կազմում՝ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կյանքի է կոչում ադրբեջական թեզերով սահմանազատում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Իլհամ Ալիևն ու Թուրքիան պահում են օրակարգում՝ապագայում է պատրաստվում իրականացնել՝դա հանրությանը հրամցնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներքո:

Ադրբեջանը մի շարք նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության հաստատման համար՝Արցախի հանձնումը Բաքվին դա այսբերգի միայն երևացող կողմն է: Երկրորդ՝ամենակարևոր նախապայմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումն է, երրորդ՝ադրբեջանցիների վերադարձը, ՀՀ գերբի և Սահմանադրության փոփոխությունը, անկլավների վերադարձը և այլն: Ադրբեջանական թեզերը Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում ՀՀ ներքաղաքական դաշտում: Հայ Առաքելական եկեղեցին, հայոց պատմությունը նույնպես թիրախավորվում են ՔՊ-ականների կողմից:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Փաշինյանը պատրաստվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայ Դատից, Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին կամ ուղղակի դուրս հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝միայն թե բացվի հայ-թուրքական սահմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից օգտվելու են Փաշինյանի մերձավոր օլիգարխները, ովքեր օր առաջ սպասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թե ինչ կլինի հայկական տնտեսության հետ՝թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի ֆոնին՝ՔՊ-ին և նրա առաջնորդին քիչ են հուզում: Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը՝թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում, ինչի համար էլ 2018թ.-ին տարբեր ՀԿ-ների, գերտերությունների և ներքին ուժերի միասնական ջանքերով բերվել են իշխանության:

Փաշինյանի արտաքին քաղաքականությունը նման է թուրքական և ադրբեջանական գեոպոլիտիկ շահերի լոբբինգին, ինչի հետ իհարկե կտրականապես չեն համաձայնվի ՔՊ-ի վերնախավն ու անձամբ Փաշինյանը:

Արևմտյան ՀԿ-ները, որոնք Փաշինյանի և ՔՊ-ի հետ կազմում են մեկ բռունցք՝թիրախավորում են նաև հայ-ռուսական հարաբերությունները՝բոլոր սլաքներն ուղղելով կամ Ռուսաստանի դեմ՝ՌԴ-ից ձևավորելով արտաքին թշնամու կերպար, կամ հնարավոր բոլոր մեղքերի համար մեղադրում են ՀՀ նախկին իշխանություններին:

Այսպիսով, ՀՀ-ն Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտում գտնվող երկրի, ինչը կործանարար է հայոց պետականության և հայ ազգի համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև