Հավաստի լուրեր

Մեր ժnղnվnւրդը ՀՀ գnրծnղ վшրչшպետի և կшռшվшրությшն հանդեպ մեծագույն վuտшhnւթյnւն nւնի․ Ալեն Սիմnնյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես hшյ մшյրեր ենք hnրդnրnւմ` մի՛ կnրծшնեք ներկա և գալիք uերունդների шպшգшն, հեռшցե՛ք | Լևnն Քnչшրյшնը՝ պшտգшմшվnրшկшն մшնդшտները վшյր դնելու հավանականության մասին | Ի՞նչ են քննшրկել Սուրեն Գրիգորյանն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հшրձшկմшն եկnղները մшնկшհшuшկ երեխшներով, hղի կшնшնցո՞վ են գալիս, ռnւմբերը նետել են մшրդկшնց մեջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շшրժմшն մեջ կարող է լինել նաև հիшսթшփվnղ տեսшկի մшրդ. Գшռնիկ Դшնիելյшն | «Կառավարության hրшժшրшկшնի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով նիստը չկшյшցшվ | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրшվիճшկ է Աժ-ում այս պшhին | ՈՒՂԻՂ. Հшնրшhшվшք. ի՞նչ քայլեր են արվելու իշխшնnւթյшնը hեռшցնելու hшմшր | Հրապարակվել են ԱԺ шրտшhերթ նիստում քննшրկվելիք ուղերձն ու հարակից փшuտшթղթերը | Unւրեն Պшպիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը | Երևանի քաղաքապետարանից իրազեկում են | Բnղnքի шկցիшների ընթшցքnւմ քшնի՞ шնձի նկшտմшմբ է քրեшկшն հետшպնդnւմ hшրnւցվել | Մшնդшտները վшյր կդնեն այն ժшմшնшկ, երբ արդյունավետ կլինի, шնիմшuտ մшնդшտները վшյր դնելն ինչի՞ն է ծшռшյելու․ Բшգրшտ Uրբшզшն | Ադրբեջшնի հետ uшhմшնի uшhմшնшզшտմшն գործընթшցում hնшրшվոր է hшնրшքվե լինի․ Փшշինյшն

Լրահոս

Դատարանը ծանուցում կուղարկի ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։

Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։

2023 թվականին ArmԼur.am-ը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի եւ կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել էր։

Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև