Հավաստի լուրեր

Տшրшձшյնnւթյnւններ, աջակցություն շшրժմшնը. ինչnւ՞ է Անի Սամսոնյանը դnւրu եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բшրnյшկшնnւթյшն չшփшնիշը hшյրենшuիրnւթյnւնն է․ Հnվhшննես Շահինյան | Մեղшդրnւմ է զինդшտшխшզի տեղակալին. «Հրապարակ» | Մեր ժnղnվnւրդը ՀՀ գnրծnղ վшրչшպետի և կшռшվшրությшն հանդեպ մեծագույն վuտшhnւթյnւն nւնի․ Ալեն Սիմnնյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես hшյ մшյրեր ենք hnրդnրnւմ` մի՛ կnրծшնեք ներկա և գալիք uերունդների шպшգшն, հեռшցե՛ք | Լևnն Քnչшրյшնը՝ պшտգшմшվnրшկшն մшնդшտները վшյր դնելու հավանականության մասին | Ի՞նչ են քննшրկել Սուրեն Գրիգորյանն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հшրձшկմшն եկnղները մшնկшհшuшկ երեխшներով, hղի կшնшնցո՞վ են գալիս, ռnւմբերը նետել են մшրդկшնց մեջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շшրժմшն մեջ կարող է լինել նաև հիшսթшփվnղ տեսшկի մшրդ. Գшռնիկ Դшնիելյшն | «Կառավարության hրшժшրшկшնի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով նիստը չկшյшցшվ | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրшվիճшկ է Աժ-ում այս պшhին | ՈՒՂԻՂ. Հшնրшhшվшք. ի՞նչ քայլեր են արվելու իշխшնnւթյшնը hեռшցնելու hшմшր | Հրապարակվել են ԱԺ шրտшhերթ նիստում քննшրկվելիք ուղերձն ու հարակից փшuտшթղթերը | Unւրեն Պшպիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը | Երևանի քաղաքապետարանից իրազեկում են

Լրահոս

Փnրձnւթյnւններին դիմшկшյելnւ ու դեպի լnւյu գնալու օրինակը․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Unւրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրшպից

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելքը Վիրապից հիշատակում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հիշատակության օրերին հաջորդող շաբաթ օրը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Գրիգոր Լուսավորիչը տարիներ շարունակ դիմացավ բազմաթիվ չարչարանքների՝ խավարի մեջ՝ շրջապատված օձերով ու կարիճներով, բայց չկորցրեց հավատը և ի վերջո դուրս եկավ ու հայոց աշխարհում տարածեց լույսը: Վիրապից ելքը եղավ հայոց մեծ դարձի սկիզբը։

Գրիգոր Լուսավորչի Ելքը Վիրապից

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը կապվում է Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակության, Տրդատ Գ արքայի հիվանդության ու Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հետ: Պատմիչ Ագաթանգեղոսը ներկայացնում է, որ անմեղ կույսերին սպանելուց հետո` հայոց արքան հիվանդանում է, իր մարդկային կերպարանքը կորցնելով նմանվում է խոզի:

Արքայի փրկության ելքի մասին հայտնում է թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, որին տեսիլք էր երևացել, ներկայացնում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը.

«Տերն անընդհատ բախում է մեր սրտի դռները, կանչում է Իր մոտ, տալիս է մեզ փրկության ճանապարհը: Արդյո՞ք լսում ենք Նրան»:

13 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվում մեծագույն սուրբը, որ բժշկի արքային: Տրդատն ապաքինվում է Գրիգորի աղոթքներով:

Երբ ասում ենք ավանդություն, թվում է, թե խոսում ենք ինչ-որ առասպելի մասին, նկատում է քահանան, սակայն Լուսավորչի բանտարկությունն ու ելքը հորինված պատմություն չէ։

Զնդանից ելքից հետո Լուսավորիչը կույսերի նահատակման վայրերում ամփոփում է նրանց մարմինները, ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք: Առաջավորաց պահքը Հայ Եկեղեցում պահպանվում է մինչև օրս: Լուսավորիչը քարոզում է Քրիստոսի վարդապետությունը, խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորում, նրանց մղում հոգևոր վերածննդի: Քարոզության վերջին օրը նրան է հայտնվում Միածին Փրկիչը, ցույց է տալիս Մայր տաճարի հիմնադրման վայրը:

301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն, Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվում է Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Տեր Շահեն հավելում է՝ Տրդատ արքան ևս օգնում է քրիստոնեության տարածմանն ու ավելի ուշ նահատակվում։

Անլույս խավարում լույսը

Քրիստոնյայի կյանքը ճանապարհ է` խավարից դեպի լույս, որտեղ կարող են հանդիպել խոր վիրապներ, օձեր, խավար, տխրություն։ Լուսավորիչը փորձություններին դիմակայելու ու դեպի լույս գնալու լավագույն օրինակն է յուրաքանչյուրիս համար:

«Այս աշխարհը չարչարանքի գոտի է: Մարդը լացով է գալիս աշխարհ: Տա Աստված, որ հեռանա ժպիտով, այսինքն՝ ճանաչի իր Տիրոջը, միանա Նրան: Գրիգոր Լուսավորիչը կրեց զորեղ չարչարանքներ, ցույց տվեց Տրդատ արքային, որ իր զորությունն Աստծուց է: Տրդատը կարողացավ տեսնել Աստծո հրաշքը, որ կարող է բուժվել՝ անբուժելին»,- նշում է Տեր Շահեն:

Լուսավորիչը Վիրապի անլույս խավարի մեջ լույս էր: Նրա ելքով ոչ միայն լուսավորվեց հայոց, այլ  նաև ամբողջ աշխարհը, ընդգծում է Տեր Շահեն: Հայ Եկեղեցու առաջին հովվապետի առաքելական գործը շատ կարևոր էր, նա անգամ այլազգիների մեջ տարածեց քրիստոնեությունը: Հոգևորականը հույս ունի հիշատակության օրը մեզ համար առիթ կլինի ևս մեկ անգամ խորհելու Լուսավորչի գործի, կերպարի մասին։

«Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է: Նա հավատարիմ էր Փրկչի պատգամներին, և հրեշտակները սպասավորում էին նրան (Խոր Վիրապում): Մենք չգիտենք, թե ինչ գանձ ունենք: Եթե կարողանանք իմաստնանալ, աշխարհին լուրջ ասելիք ունենք»,- ընդգծում է քահանան։

Հայ Առաքելական Եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը՝ նրա մուտքը Վիրապ, ելքը Վիրապից և նշխարների գյուտը:

Աղբյուրը` Qahana.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև