Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել միջազգային գործընկերներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:

Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին, Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը։

Բարձր եմ գնահատում Ձեր՝ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով:

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր աշխատանքային գործունեությունը, հարուստ կենսափորձը, պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը նշանակալի ներդրում ունեն պետության կայուն զարգացման ապահովման գործում։

Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել տնտեսական զարգացման գործում՝ ցուցաբերելով աճի դինամիկ տեմպեր։ Լիահույս եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ մեր երկրների կառավարությունների համատեղ աշխատանքը կշարունակի հաջողությամբ զարգանալ՝ ի շահ Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների։

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ»։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև գործնական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների ընդհանուր շահերի։

Օգտվելով առիթից՝ Ձեր կյանքի այս անմոռանալի օրը մաղթում եմ Ձեզ արևշատություն, առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031