Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական անձնագրով ենք, բայց քաղաքացի չենք. արցախցիները դիմել են դատարան | Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն | Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի ՄԱԿ-ի ելույթը Պուգաչովայի երգի ռեմիքսն էր. «Нас бьют, мы болтаем». Արմեն Աշոտյան | Դիմացս կանգնեց ու խուլիգանի պես պահեց, այո տրորված. Սրբազանը` ոստիկանապետին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատին ես տալու». Սրբազանի ու ոստիկանապետի միջև բախում եղավ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տղու տեղ մի դիր», «Տո դու քեզ տղու տեղ մի դիր». բախում Սրբազանի ու ոստիկանապետի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական ստորաբաժանումներ, հատուկ ջոկատայիններ հանրային հեռուստաընկերության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե անհրաժեշտ լինի հատուկ միջոց կիրառվի. ոստիկանապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքներ են | Բարձր լարում Հանրապետության հրապարակում. իշխանությունը պատրաստ է հատուկ միջոց կիրառել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ

Լրահոս

Լևnն Երшնnuյшնը մեղшվnր ճшնшչվեց, ապա hшմшներմшն ենթшրկվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանը քիչ առաջ հրապարակեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը:

Դատարանը որոշեց Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:

Նախկին փոխոստիկանապետը համաներվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երեւանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, եւ այդ միջոցները կիրառվել են։ Հավելենք, որ նույնպիսի միջոցներ կիրառվել են ներկա իշխանության օրոք նաեւ անցած տարի սեպտեմբեին՝ կառավարության դիմաց, սակայն որեւէ պատիժ ու քրգործ չկա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև