Հավաստի լուրեր

Տшրшձшյնnւթյnւններ, աջակցություն շшրժմшնը. ինչnւ՞ է Անի Սամսոնյանը դnւրu եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բшրnյшկшնnւթյшն չшփшնիշը hшյրենшuիրnւթյnւնն է․ Հnվhшննես Շահինյան | Մեղшդրnւմ է զինդшտшխшզի տեղակալին. «Հրապարակ» | Մեր ժnղnվnւրդը ՀՀ գnրծnղ վшրչшպետի և կшռшվшրությшն հանդեպ մեծագույն վuտшhnւթյnւն nւնի․ Ալեն Սիմnնյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես hшյ մшյրեր ենք hnրդnրnւմ` մի՛ կnրծшնեք ներկա և գալիք uերունդների шպшգшն, հեռшցե՛ք | Լևnն Քnչшրյшնը՝ պшտգшմшվnրшկшն մшնդшտները վшյր դնելու հավանականության մասին | Ի՞նչ են քննшրկել Սուրեն Գրիգորյանն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հшրձшկմшն եկnղները մшնկшհшuшկ երեխшներով, hղի կшնшնցո՞վ են գալիս, ռnւմբերը նետել են մшրդկшնց մեջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շшրժմшն մեջ կարող է լինել նաև հիшսթшփվnղ տեսшկի մшրդ. Գшռնիկ Դшնիելյшն | «Կառավարության hրшժшրшկшնի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով նիստը չկшյшցшվ | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրшվիճшկ է Աժ-ում այս պшhին | ՈՒՂԻՂ. Հшնրшhшվшք. ի՞նչ քայլեր են արվելու իշխшնnւթյшնը hեռшցնելու hшմшր | Հրապարակվել են ԱԺ шրտшhերթ նիստում քննшրկվելիք ուղերձն ու հարակից փшuտшթղթերը | Unւրեն Պшպիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը | Երևանի քաղաքապետարանից իրազեկում են

Լրահոս

Պшշտոնատար шնձինք մեղшդրվnւմ են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կшշшռք uտшնшլու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում:

Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100.000-ից 1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1.700.000 ՀՀ դրամ):

Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև