Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․
Մայրաքաղաքում շարունակվում է բալետային փառատոնը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Երևան բալետ ֆեստ»-ի երրորդ օրը հանդիսատեսին մատուցեց «Կարապի լիճ» ներկայացումը:
Թումանյանի անվան զբոսայգու բացօթյա դիտումներին շտապում են փոքրերն ու մեծերը: Առանձին հրավիրվել են նաև քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համատեղ սոցիալական ծրագրերում ընդգրկված տարեցները:
Բալետային փառատոնը կամփոփվի հունիսի 5-ին՝ Թբիլիսիի թատրոնի գալա ծրագրով: